Կազմակերպության թիմը

ԱՆԺԵԼԱ ԱՎԱԳՅԱՆ

Անժելա Ավագյանը հանդիսանում է «ԴԵ ՅՈՒՐԵ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության նախագահի օգնականը:

Ա. Ավագյանը սովորել է Հայաստանում Եվրոպական Քոլեջ» հիմնադրամի կառավարում բաժնում, 2017թ. ավարտել է Եվրոպական համալսարանի կառավարում բաժինը, 2017թվականից մինչ օրս հանդիսանում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող:
Ուսումնական պրակտիկա է անցել Առաջնորդության դպրոց» հիմնադրամում, «Ակցեռն» անշարժ գույքի գործակալությունում, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում,Հայաստանի գործատուների հանրապետական միությունում, ՀՀ բարձրագույն դատական խորհրդում և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում:

 

ՆԱԶԵԼԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նազելի Տեր-Պետրոսյանը հանդիսանում է <<ԴԵ ՅՈՒՐԵ>> ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության   IT համակարգողը:

Ն. Տեր-Պետրոսյանը ծնվել է 2004 թվականի նոյեմբերի 10-ին, Երևան քաղաքում: Երկու տարեկանից սկսել է հաճախել մանկապարտեզ: Չորս տարեկանից սկսել է հաճախել լողի և պարի խմբակների, իսկ հինգ տարեկանից ՝ նաև նկարչական խմբակի:

2010 թվականին ընդունվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Արդեն մեկ տարի անց տիրապետել է Microsoft Office, Movie Maker, AVS  ծրագրերին, այդ ծրագրերի օգնությամբ պատրաստել է բազմաթիվ պրեզենտացիաներ և տեսանյութեր: Ութ տարեկանում բացել է իր ուսումնական բլոգը: Մասնակցել է կրթահամալիրում կազմակերպվող գրեթե բոլոր մրցույթներին և միջոցառումներին:

2013 թվականին մասնակցել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին և ստացել դիպլոմ լավագույն արդյունքների համար: Տասը տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոցի կիթառի դասարան:

2014 թվականից հաճախում է  Հայաստանի Այկիդո Այկիկայ Ֆեդերացիա: Ունի 3-րդ կյու (կապույտ գոտի) որակավորում:

Տասներկու տարեկանից հաճախում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Անցել է ծրագրավորման, կայքերի ստեղծման, երաժշտության և ռոբոտաշինության բոլոր երեք մակարդակները, ստեղծագրության և 3D մոդելավորման երկու մակարդակները:

Մասնակցել է  Աբելտոն ծրագրի միջոցով երաժշտություն ստեղծելու, մուլտֆիլմերի հնչյունավորման, գաղտնագրության աշխատարաններին: Մասնակցել է ևս մեկ աշխատարանի, որտեղ նեյրոնային ցանցերի  և արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել է ծրագրեր, որոնք կարողանում են կարդալ մարդկանց ձեռագրերը և մատենագրերը: Տիրապետում է ծրագրավորման Python, Javascript, PHP, MySQL, Bash լեզուներին: Նաև տիրապետում է WordPress, HTML և CSS:

2016 և 2017 թվականներին հաղթել է  կրթահամալիրում կազմակերպած Edu Digitec մրցույթում:

2018 թվականի հոկտեմբերից կրթահամալիրի 4-5 դասարանցիներին դասավանդում է ռոբոտաշինություն:

2018 թվականի դեկտեմբերին ստացել է  կրթահամալիրի  «Հակոբ Հակոբյան» անվանական ամենամյա մրցանակը՝ ՏՏ ոլորտում ծավալած գործունեության  համար:

Ստեղծել է <<ԴԵ ՅՈՒՐԵ>> ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության վեբ կայքը, իրականացրել վեբ դիզայնի ողջ աշխատանքները:

Ներկայումս փոքր խմբով մասնակցում է «Տեխինովացիա 2019» համաշխարհային մրցույթին, որին ներկայանում է  խմբի ստեղծած հեռախոսային հավելվածը, որը կօգնի կապ ստեղծել աղբ վերամշակողի և հանձնողի հետ:

Ուսումնական բլոգ