Հիմնադիրներ

«ԴԵ ՅՈՒՐԵ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության հիմնադիրներ

ԱՐԱՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, ստացել «ինժեներ-էլեկտրոմեխանիկ» որակավորումը: Մասնագիտական գործունեություն է իրականացրել «ՀայԷլեկտրոմոնտաժ» տրեստի 2-րդ մոնտաժային վարչությունում, Երևանի Էլեկտրոլամպերի գործարանի կապիտալ շինարարության բաժնում, «Բիոլոգ» կոոպերատիվում, «Այգեկ» ՍՊԸ-ում, «Մոնտաժավտոմատիկա» ՓԲԸ-ում, «Ատոմսերվիս» ՓԲԸ-ում, 2002թվականից մինչ օրս հանդիսանում է «Ատոմսերվիս» ԲԲ ընկերության ռեակտորային-տուրբինային տեղամասի 1-ին կարգի ճարտարագետ:

ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետը, ստացել «իրավաբան» որակավորումը: Մասնագիտական գործունեություն է իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության 4-րդ գլխավոր վարչության պոլիկլինիկայում, «Այգեկ» ՍՊԸ-ում, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմում, ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում, ՀՀ դատական դեպարտամենտում,  ներկայումս հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման ու փորձաքննության վարչության գլխավոր մասնագետ: 1996թվականից մինչ օրս համատեղությամբ հանդիսանում է Մ.Մաշտոցի անվան համալսարանի դասախոս:

ՆԱԶԵԼԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ավարտել է Երևանի Մ.Մաշտոցի անվան համալսարանը, 2008թ. ստացել «իրավաբան» որակավորումը: Մասնագիտական գործունեություն է իրականացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ում, «Ալտեր Էգո» ՍՊԸ-ում: 01.09.2012 թվականից մինչ օրս համատեղությամբ հանդիսանում է Մ.Մաշտոցի անվան համալսարանի դասախոս: 07.10.2013 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան: 08.01.2014 թվականին հիմնել է Ա/Ձ «Նազելի Տեր-Պետրոսյան»  փաստաբանական գրասենյակը և մինչ օրս ղեկավարում է այն: 07.09.2015 թվականից հանդիսանում է արտոնագրված հաշտարար: 2018 թվականից հանդիսանում է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»  ՊՈԱԿ-ի ավագ իրավախորհրատու: «Նվիրատվության պայմանագրի էությունը և կատարման արդի խնդիրները» թեմայով հոդվածի հեղինակ է: