2019 թվականի ապրիլի 5-ին «ԴԵ ՅՈՒՐԵ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության նախագահ Ն. Տեր-Պետրոսյանն մասնակցեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումներին:
Օրակարգում քննարկվել են արդար դատաքննությանը, դատաիրավական բարեփոխումներին, երեխայի շահերին առնչվող հարցերը: