Կատարված աշխատանք

Յուրաքանչյուրիս իրավագիտակցությունը պետություն է կայացնում

2019 թվականի փետրվարի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, արտոնագրված հաշտարար, Մ.Մաշտոցի անվան համալսարանի դասախոս, «ԴԵ ՅՈՒՐԵ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ  ՀԿ նախագահ, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման ևկանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ ավագ իրավախորհրդատու Նազելի Տեր-Պետրոսյանը ՀԱԱՀ Ագրոպարենային համակարգի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության հեռակա ուսուցման հինգերորդ կուրսի ուսանողների համար անցկացրեց դասընթաց վարեց : Դասընթացի թեման էր «ՀՀ վարչական մարմինները և վարչական ակտերի բողոքարկումը»: Հրավիրյալ դասախոսը ներկայացրեց ՀՀ վարչական մարմինների ցանկը, վարչական վարույթի փուլերը, վարչական մարմինների կողմից ընդունվող վարչական ակտերի ձևերը: Թեմայի շրջանակում պարզաբանվեց նաև, որ վարչական ակտերը կարելի է բողոքարկել վարչական կամ դատական կարգով: Շեշտվեց, որ եթե բողոքարկվում է անձի համար ոչ բարենպաստ վարչական ակտը, ապա վարչական մարմինը պետք է ապացուցի, թե ինչն է հիմք հանդիսացել վարչական ակտ կայացնելու համար:
Նազելի Տեր-Պետրոսյանը ոչ միայն սիրով պատասխանեց ուսանողների հարցերին, այլև արժեքավոր խորհուրդներ տվեց: «Եթե կայացված վարչական ակտի հիմքում չկան ապացուցելի փաստեր (օրինակ՝ մեքենա վարելիս հեռախոսով խոսելը կամ ամրագոտին չգցելը), ապա վաչական ակտի հասցեատերը վստահ կարող է բողոքարկել ակտը վերացնելու համար՝ ապացույցների բացակայության պատճառով»,- ասաց Նազելին:
Նա հավելեց, որ հաճախ՝ հատկապես փոքր դրամական տույժերի դեպքում, մարդիկ անմիջապես ընդունում են ոչ իրավաչափ վարչական ակտը՝ խուսափելով բողոքարկման գործընթացից: Սակայն երիտասարդ, բանիմաց մասնագետը խորհուրդ է տալիս չմոռանալ մի կարևոր հանգամանք՝ մեզանից յուրաքանչյուրը, հանդես բերելով իրավագիտակցություն՝ կարող է իր ներդրումն ունենալ մեր պետության կայացման գործում:

Leave a Reply

Comment
Name*
Mail*
Website*