<<ԴԵ ՅՈՒՐԵ>> ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության փորձագետ՝ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆը Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը հանցագործության մասին

Մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը /ՀՀ քրեական օրենսգիրք 380-րդ հոդված/✅Նշված հանցագործությունը դրսևորվում է երկու ձևով՝📌 Մարտադաշտն ինքնակամ լքելով📌 Կամ զենքով գործելուց հրաժարվելով:✅ Մարտադաշտ է ցանկացած տարածություն՝ ցամաքային, օդային, ջրային, որտեղ զինված ընդհարում է տեղի ունենում հակառակորդի հետ: ✅Շարժառիթը կարող է տարբեր լինել, օրինակ՝ վախը, բայց կարևոր է նշել, որ բացառվում է թշնամուն օգնելու նպատակը, որովհետև այդ դեպքում արարքը կորակվի արդեն որպես պետական դավաճանություն (299 հոդված): ✅ Հանցագործության սուբյեկտ կարող է լինել ցանկացած զինծառայող: ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայություն անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ՝ զինապարտները:❌Որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է, երբ այս արարքը կատարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:📌 Նշված հանցագործության դեպքով հարուցված յուրաքանչյուր գործ ենթակա է հետազոտման ձեռքբերված ապացույցների ու փաստական հանգամանքների համատեքստում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *