Նորություններ, Սեմինարներ

Սեմինար

2018 թվականի հուլիսի 14-ին տեղի ունեցավ «ԴԵ ՅՈՒՐԵ» իրավապաշտպան ՀԿ-ի կազմակերպած սեմինար-քննարկումը հետևյալ թեմաներով՝

  1. Զինծառայողի կարգավիճակը ՀՀ-ում:

2.Բռնության դրսևորման ձևերը, բռնության ենթարկված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

  1. Բռնության ենթարկված անձանց հոգեբանական աջակցության մեթոդներն ու ձևերը:

 

14.07.2018թ. սեմինար-քննարկման ընթացքում <<ԴԵ ՅՈՒՐԵ>> իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Նազելի Տեր-Պետրոսյանը ներկայացրեց <<Զինծառայողի կարգավիճակը ՀՀ-ում>>թեման, զինվորական ծառայողներին առնչվող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:

14.07.2018թ. սեմինար-քննարկման ընթացքում <<ԴԵ ՅՈՒՐԵ>> իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Ասյա Օվանյանը ներկայացրեց <<Բռնության ենթարկված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը>> թեման, բազմաթիվ օրինակներով ներկայացրեց բռնության վառ արտահայտումը, իսկ հոգեբան Մարիամ Զաքարյանը զուգահեռ ներկայացրեց բռնության ենթարկված անձանց հոգեբանական աջակցության մեթոդները: Սեմինար-քննարկումն ամփոփվեց գործնական աշխատանքով:

Leave a Reply

Comment
Name*
Mail*
Website*