<<ԴԵ ՅՈՒՐԵ>> ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության փորձագետ՝ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆը դասալքություն հանցագործության մասին

ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդված

✅Այս հանցակազմի վերլուծությունը սկսենք սուբյեկտիվ կողմից, քանի որ հենց դա է թույլ տալիս տարբերել նմանատիպ այլ զինվորական հանցագործություններից:

📌Ուշադրություն դարձնենք նպատակին: Այս արարքով անձը ոչ թե չի ցանկանում կատարել զինվորական ծառայության այս կամ այն պարտականությունը, ոչ թե խուսափում է ծառայությունը կրել տվյալ զորամասում, այլ ընդհանրապես հրաժարվում է ծառայել զինված ուժերում:

📌զինծառայողը ինքնակամ թողնում է ծառայության վայրը, ինչպես նաև զորամասից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չի ներկայանում:

📌Հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ ցանկացած զինծառայող:

📌 ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայություն անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ՝ զինապարտները:

📌 Հաճախ դժվար է լինում պարզել արդյո՞ք զինծառայողն ունեցել է զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակ թե ոչ: Այդ նպատակի մասին կարող են վկայել մի շարք փաստեր, օրինակ՝ զորամասից երկարաժամկետ բացակայությունը, փաստաթղթերի կեղծումը, բնակության վայրի անընդհատ փոփոխումը, իր զինծառայող լինելու հանգամանքը շրջապատից թաքցնելը և այլն:

📌Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարված դասալքության դեպքում 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունված փոփոխություններով խստացվել է պատժաչափը՝ նախկինում 6-12 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով 8-15 տարի ժամկետով ազատազրկում:

📌Դասալքության դեպքով հարուցված յուրաքանչյուր հարուցված քրեական գործով պետք է քննության առարկա լինի արարքը, դրա ճիշտ որակումը, անձի մեղավորությունը դրա կատարման մեջ, հակառակ դեպքում քրեական գործի վարույթն ենթակա է կարճման:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *